Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արման Աբովյան. Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գործողություններով և գաղափարներով համապատասխանում է Հայաստանի և Արցախի հարցում թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը

Արման Աբովյան. Նիկոլ Փաշինյանն իր բոլոր գործողություններով և գաղափարներով համապատասխանում է Հայաստանի և Արցախի հարցում թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը
31.01.2021 | 20:53

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրել է.

«Երբ ես ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը պետք է անհապաղ հեռանա, ընդամենը արձանագրում եմ այն անհերքելի փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իրականում իր բոլոր գործողություններով, քայլերով և գաղափարներով համապատասխանում է թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` Հայաստանի և Արցախի հանդեպ։ Սա բնավ չափազանցություն չէ, այլ պարզ իրականություն, որի պատճառով Նիկոլը մեզ բոլորիս և Մեր Հայրենիքը տարավ ազգային արհավիրքի։


Ես բազմիցս ընդգծել եմ, որ չի կարող մարդը մշտապես սխալվել, դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։
Տեսեք, Փաշինյանի կողմից իրականցված գոնե մեկ-երկու քայլ պետք է լինեին ճիշտ, եթե նա պարզապես վարում է ապիկար և անգրագետ քաղաքականություն, բայց արի ու տես, որ բոլոր քայլերը սխալ են, ավելի ճիշտ իր բոլոր քայլերը և գործողությունները հստակ բխում են թուրքերի և ադրբեջանցիների շահերից։
Ինչու է նա այդպես վարվում, մենք, իհարկե, հետագայում կպարզենք, սակայն ակնհայտ է նաև այն, որ ոչ Երկիրը, ոչ Հայ ազգը չունի ժամանակ, որ թույլ տա թուրքերին` Նիկոլի ձեռքերով իրականացնել հակահայկական ծրագրեր։


Ես համոզված եմ, որ Փաշինյանի կառավարության բոլոր քայլերը շատ մտածված և հեռանկարային են և արդեն միայն կույր և խուլ մարդը կարող է ենթադրել, որ Նիկոլի թուրքահաճո տեսլականի իրագործումը` ապիկարության հետևանք է։
Եվ հաշվի առնելով այս ամենը, հետաքրքիր է՝ մինչև ու՞ր պետք է հասնի իրավիճակը, որպեսզի որոշ մարդիկ հասկանան, որ իրենք կորցնում են ոչ միայն Հայրենիք, այլ վտանգը անխուսափելիորեն մոտենում է հենց իրենց տների դռները։


Չնայած... Հաշվի առնելով, թե ինչպես իշխանավոր նիկոլականները մարդկանց դարձրեցին` լկտի և սուտ տեղեկատվական հնարքների պատանդ, կարծում եմ, որ մինչև թուրքերը չհայտնվեն ոմանց ննջասենյակում, իրենք կշարունակեն «փակված» մնալ իրենց մեջ և միայն գանգատվել վիրտուալ տիրույթում»։

Դիտվել է՝ 4725

Մեկնաբանություններ